ԱՄՆ Վիսկոնսին նահանգում բնակվող Դուգ Բերգեսոնը գրեթե ավարտում էր տան ներսում գտնվող բուխարու շուրջ ամրացրած շրջանակների վերանորոգման աշխատանքները, երբ մեխի ատրճանակով հանկարծ կրակոց ստացավ սրտի հատվածում։

«Կրունկներիս վրա կքանստած էի, այնպես ստացվեց, որ մեխի ատրճանակն ուղղվեց դեպի ինձ։ Հանկարծ այն մեխ արձակեց սրտիս վրա»,- պատմել է Բերգեսոնը։

Մոտավորապես 9 սանտիմետր երկարությամբ մեխն ուղիղ մտել է նրա սիրտը, այն էլ՝ բավականին մեծ արագությամբ։

Image result for Doug Bergeson

«Այն անգամ չցավեց։ Ընդամենը միջատի խայթոցի պես ցավ զգացի, հետո նայեցի ներքև, սակայն ոչինչ չտեսա»։ Այդ վիճակում Բերգեսոնը նստել է մեքենան և այն վարելով շտապ հասել հիվանդանոց, որը 20կմ հեռավորության վրա է գտնվում։ Սակայն տեղի բժիշկներն էլ նրան անհապաղ այլ հիվանդանոց տեղափոխեցին, որպեսզի վիրահատեն։

Բարեբախտաբար, մեխը չի դիպչել սրտի գլխավոր զարկերակին, սակայն մխրճվել է դրա անմիջապես կողքը՝ ընդամենը մեկ թղթի հաստության չափ հեռավորության վրա։

«Երևի ինչ-որ մեկը վերևից նայում ու պաշտպանում էր ինձ․ մահն իսկապես շատ մոտ էր»,- նշել է Բերգեսոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել