Tert.am-ը գրում է.

Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները չեն լուսավորվի իսպանական դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության Իսպանիայի հետ, որտեղ նախօրեին ահաբեկչություն էր տեղի ունեցել՝ 14 մարդու կյանք խլելով:

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով գերմանական մայրաքաղաքի մամուլի և տեղեկատվության հարցերով գերատեսչությանը: Գերատեսչությունից չեն մանրամասնել, թե ինչու են նման որոշում կայացրել: Ապրիլի 3-ին Գերմանիայի իշխանությունները նույնպես չեն լուսավորել Բրանդենբուրգյան դարպասները ռուսական դրոշի գույներով Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչպես դա արվում էր նախկինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել