Բարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 130-ի: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտնել է El Pais թերթը: Նրա տեղեկատվությամբ՝ 16 մարդ օրհասական վիճակում է:

Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա եւ Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել եւ տուժել են 33 երկրների քաղաքացիներ:

Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 14 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել