Life.tert.am-ը գրում է.
 Դիզայներ Ֆաինա Հարությունյանը օգոստոսի 17–ին ընտանիքի անդամների և հարազատների հետ նշել է դստեր 1–ամյակն ու  ատամհատիկը։ Tert.am Lifeի հետ զրույցում դիզայները պատմեց, որ այս առիթով տանն է խնջույք կազմակերպել։

«Ինչ–որ հատուկ բան չենք արել։ Սովորական խնջույք էինք կազմակերպել. երգեր, պարեր և այլն։ Գեղեցիկ զարդարել էինք Նիկայի տորթի սեղանը։ Կարծում եմ` հասկանում էր, թե ինչ էր կատարվում։ Ուրախանում էր, ծափիկներ էր անում, նվերներ էր ստանում։ Ատամհատիկի արարողության ընթացքն իրեն շատ էր դուր եկել։ Հատկապես, երբ քաղցրավենիքը լցրեցին գլխին, շատ էր ուրախացել։ Իր համար շատ հետաքրքիր էր, իրեն շատ լավ էր զգում, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում էր»,– ասաց Ֆաինան։

 Վերջինիս խոսքով` Նիկան ատամհատիկին ընտրել է այն թուղթը, որի վրա գրված էր կինո, թատրոն և հեռուստատեսություն։ «Մենք հատուկ մասնագիտություններ չէինք գրել։ Միայն ոլորտներն էինք նշել։ Երբ մեծանա, ինքը կընտրի իր մասնագիտությունը։ Հնարավոր է` իր հայրիկի նման այդ ոլորտի մասնագետ դառնա»,– նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել