Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Թուրքիայի արևմտյան Բալիքեսիր նահանգի Այվալիկ բնակավայիր մերձակա անտառներում: Հրդեհը մոխրակույտի է վերածել շուրջ 3 հա անտառ: Այլվալիքին կից Հաքքիբեյ թերակղզում նույնպես հրդեհ է բռնկվել, հրդեհի մարման աշխատանքնրին խանգարել է ուժեղ քամին: Բնակիչները լքել են իրենց բնակարանները, քանի որ կրակը մոտեցել է բնակավայրերին: Այս պահին Այվալիքինի հրդեհը վերահսկվում է: Քաղաքապետ Գոյքայի Բաջանը հայտարարել է, որ խուսափել են մեծ աղետից:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ինչպես պատկան մարմինները այնպես էլ կալանավորները:
Օգոստոսի 18-ին Էգեյան ծովի տարածաշրջանի Մուղլա նահանգում նույնպես հրդեհ է բռնկվել, այստեղ արդեն այրվել է հինգ հեկտար անտառ և խոտածածկ տարածք:
Այս պահին պայքարում են Մուղլայի Բոդրում առողջարանային քաղաքի համար: Վտանգ կա, որ կրակը կհասնի քաղաք:
Մուղլա նահանգում, այս անգամ մեկ այլ՝ Յաթաղան անտառածածկ տարածքում՝ Բոզյույքի քաղաքից քիչ հեռու, կրկին հրդեհ է բռնկվել: Այստեղ այրվել է արդեն մեկ հեկտար անտառածածկ տարածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել