Yerkir.am-ը գրում է.

Վրաստանը դարձյալ պահանջել է Ուկրաինայից` արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին. հայտնում է Газета.ру-ն:

Նշվում է, որ երկու երկրների դատախազությունները ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ:

Վրաստանում Սահակաշվիլիի դեմ 4 քրեական գործ է հարուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել