Սիրահար զույգերը սովորաբար նախընտրում են ազատ ժամանակ միասին ընթրել որևէ ռեստորանում, գնալ կինո, համերգ կամ նմանատիպ այլ վայր։

Բայց Ֆլավիու Սերնեսկուն և իր զուգընկերուհին՝ Էնան, կարելի է ասել՝ արտասովոր զույգ են։ Նրանք միշտ երազել են բարձրանալ Եվրոպայի ամենաբարձր ծխնելույզի վրա, որը գտնվում է Սլովենիայում։ 365 մետր բարձրություն ունեցող ծխնելույզը պատկանում է Տրբովլե էլեկտրակայանին։

Սկզբում նրանք սկսեցին բարձրանալ ծխնելույզի ներսում գտնվող երկաթյա աստիճանով՝ ամբողջական մթության մեջ։ Իսկ հետո, երբ հասան ծխնելույզի առավել բարձր հատվածներին, դռնով դուրս եկան և շարունակեցին իրենց վերելքը արտաքին պատին ամրացված աստիճանի վրայով։

Սակայն նրանք ոչ թե ուղղակի նստել էին տանիքին ու վայելում էին տեսարանը, այլ քայլում դրա վրա, անգամ մի քանի հնարքներ անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել