Նրանք կատարյալ մթության մեջ բարձրանում էին երկաթյա աստիճանով․ տեսեք, թե ինչ տեսարան բացվեց 365 մետր բարձրությունից


20:15 , 18 օգոստոս, 2017

Սիրահար զույգերը սովորաբար նախընտրում են ազատ ժամանակ միասին ընթրել որևէ ռեստորանում, գնալ կինո, համերգ կամ նմանատիպ այլ վայր։

Բայց Ֆլավիու Սերնեսկուն և իր զուգընկերուհին՝ Էնան, կարելի է ասել՝ արտասովոր զույգ են։ Նրանք միշտ երազել են բարձրանալ Եվրոպայի ամենաբարձր ծխնելույզի վրա, որը գտնվում է Սլովենիայում։ 365 մետր բարձրություն ունեցող ծխնելույզը պատկանում է Տրբովլե էլեկտրակայանին։

Սկզբում նրանք սկսեցին բարձրանալ ծխնելույզի ներսում գտնվող երկաթյա աստիճանով՝ ամբողջական մթության մեջ։ Իսկ հետո, երբ հասան ծխնելույզի առավել բարձր հատվածներին, դռնով դուրս եկան և շարունակեցին իրենց վերելքը արտաքին պատին ամրացված աստիճանի վրայով։

Սակայն նրանք ոչ թե ուղղակի նստել էին տանիքին ու վայելում էին տեսարանը, այլ քայլում դրա վրա, անգամ մի քանի հնարքներ անում։