Tert.am-ը գրում է.

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ՀՀ քաղաքացի Ս. Հովհաննիսյանը, ով Բարսելոնայում ազգականներ ունի, Tert.am-ի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ համայնքի հայերի շրջանում փոխանակաված տեղեկատվության համաձայն տուժած հայեր չկան:

Նշենք, որ «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել