Բարձր էթիկետի կանոնները հիմնականում սահմանափակում են թագավորների և թագուհիների վարքի որոշ ազատություններ: Պատմությանը հայտնի 3 թագուհիների, որոնք, որպես սովորական կանայք, սիրել են, սխալվել, ուրախացել, տխրել…

 

Կարոլինա Բրանսուիկ-Վոլֆենբյութել

Image result

Ուելսի արքայազնի զարմուհին՝ Կարոլինա Բրանսուիկ-Վոլֆենբյութելը, ամուսնացած էր Գեորգ Երրորդ թագավորի որդու՝ արքայազն Գեորգի հետ, որը հայտնի էր իր սանձարձակ վարքով: Սիրային արկածներով հայտնի արքայազնը հենց ամուսնության օրը բացահայտ խոստովանել էր կնոջը, որ ողջ կյանքում սիրելու է տիկին Ֆիցգերբերտին, որ իր նախկին սիրուհին էր եղել:

Գեորգիի և Կարոլիայի դստեր՝ Շառլոտայի ծնունդից հետո, չնայած Գևորգ Երրորդ թագավորի հորդորներին, զույգը ամուսնալուծվեց: Կարոլինան տեղափոխվեց Բլեքհիթ, որտեղ սկսեց երեկույթներ կազմակերպել և հաճախ «առանձնանալ երիտասարդ տարփածուների հետ»:

Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ նա անբարո կապի մեջ է իր ոչ պակաս ազատ վարքով հայտնի ոմն լեդի Դուգլասի հետ:

1806թ. արքայադստեր անպատշաճ վարքով սկսեց զբաղվել հատուկ հանձնաժողովը: Կարոլինան ստիպված էր եկարատև ճամփորդության մեկնել Եվրոպայով մեկ՝ իր հետ որպես ուղեկիցներ վերցնելով մի քանի երիտասարդների:

 

Քրիստինա Շվեդուհի

Image result

Քրիստինան ցանկանում էր լինել թագուհի, որը կփոխեր պատմության ընթացքը և ում կարծիքի հետ հաշվի կնստեին ոչ միայն իր սեփական թագավորության սահմաններում, այլև ողջ Եվրոպայում: Քրիստինայի հայրը մահացել է առանց տղա ժառանգ թողնելու, և Քրիստինան դարձել է Շվեդիայի օրինական թագուհին:

1654 թվականին՝ 22-ամյա կառավարումից հետո, նա ետ է կանգնել թագից հօգուտ իր զարմիկի, ինչից հետո տղամարդու հագուստով կաթոլիկություն է ընդունել և ուղևորվել մայրցամաք: Նրա պահվածքը այդ տարիներին շոկային էր: Նա հայհոյում էր ինչպես ծովահենը, հագնվում տղամարդու պես, իսկ երբ երբեմն կիսաշրջազգեստ էր հագնում, չէր ամաչում ոտքերը բարձրացնելուց այնքան, որքան իրեն է հարմար: Քրիստինան խիզախ կատակներ էր անում և նույնիսկ թույլ էր տալիս տարածել ասեկոսեներ իր սեռական շեղվածությունների մասին: Քրիստինան նաև վիրավորում էր հավատացյալների զգացմունքները և վաստակել էր եկեղեցու բոլորովին ոչ լավ վերաբերմունքն իր հանդեպ, ինչը նրան ամենևին չէր հուզում:

 

Մարիա II, Անգլիայի թագուհի

Image result

Եթե հավատանք այն շշուկներին, որ Վիլհելմ Օրանացին բիսեքսուալ էր, ապա կնոջ հարցում նրա բախտը բերել է, քանի որ Մարիան այրվում էր կանանց հանդեպ տածած կրքից:

Մարիան մեծացել է Ռիչմոնդյան պալատում բացառապես կանացի միջավայրում: Մարիան էժանագին սիրավեպեր է ունեցել, իսկ 12 տարեկանում նամակագրություն է սկսել 20-ամյա Ֆրանսես Էպսլիի հետ, ում դիմում էր «թանկագին ամուսնյակ»: Աղջիկներն իրենց համար անուններ էին մտածել՝ Կլորինա և Օրիլիա:

Կլորինան (Մարիա) գրում էր «սիրելի, սիրելի, սիրելի, սիրելի» Օրիլիային (Ֆրանսես). «Ախ, եթե ցանկանում ես, կգրեմ քեզ, թե ինչքան շատ եմ քեզ սիրում, բայց ի՞նչ է, դու կասկածո՞ւմ ես: Ես իմ զգացմունքների բավականաչափ ապացույցներ եմ քեզ տվել: Եթե դա բավարար չէ, ես մեծ հաճույքով կմեռնեմ, որպեսզի դու հավատաս իմ սիրուն, սիրելի, թանկագին իմ ամուսին: Եթե ես ունենայի անքան կյանք, ինչքան որ մազ կա իմ գլխին, ես կտայի այդ բոլորը, կտայի քսան անգամ ավելին, միայն թե բավարարեմ քեզ… Դու իմ սիրտն ես, իմ հոգին, այն, ինչ ինձ կարող է նվիրել երկինքը: Սիրում եմ քեզ սիրով՝ անհայտ ցանկացած տղամարդու… Ամենամեծ երջանկությունն ինձ համար՝ ոտքերիդ հողը համբուրել, լինել քո հավատարիմ շունը, ցանցով բռնված ձուկը, վանդակում փակված թռչունը…»

Բայց 15 տարեկանում Մարիան ստիպված էր ամուսնանալ Վիլհելմի հետ: Նա գեղեցիկ էր և վսեմ, իսկ ամուսինը՝ հակառակը՝ նիհար և գունատ: Հարսանիքին Մարիան հազիվ էր զսպում արցունքները: Ամուսնական առաջին գիշերը բաց էր, ինչպես անցկացվում էր այդ ժամանակներում: Կառլ II-ը ոգևորում էր Վիլհելմին. «Առաջ, զարմիկ: Անցիր գործի»:

Այնուամենայնիվ, ամուսնությունից հետո Մարիան հաճախ չէր տեսնում Վիլհելմին, սակայն երբ նա հայտնվում էր, Մարիան կատարում էր ամուսնական պարտականությունները: Երբ նա հղիանում է, գրում է իր սեր Ֆրանսեսին. «Ես այստեղ մի փոքր անառակություն եմ արել: Քանի որ մեզ բաժանում է ծովը, քեզ հասկանալի է, որ իմ երեխան ապօրինի է»:

Հեգնական է, որ Վիլհելմը և Մարիան իրենց հասած թագավորությունն անվանեցին «սատանայական երկիր, անբարո և արատավոր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել