Armsport.am-ը գրում է.

Այսօր ծանրամարտի Հայաստանի հավաքականի երեք ծանրորդներ՝ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), և Գոռ Մինասյանը (+105 կգ) գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ միասին մեկնում են Թայվան: Նրանք մասնակցելու են 29-րդ ամառային ուսանողական խաղերին:

Մեկնելուց առաջ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ ծանրորդները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում: Մասնագետի խոսքերով՝ նախապատրաստական փուլը հաջող է անցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել