Yerkir.am-ը գրում է.

Շիրակի մարզի Հացիկ գյուղում հողին են հանձնել օգոստոսի 14-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանին:

Հուղարկավորությանը մասնակցել են նաև ՊՆ բարձրաստիճան զինվորականներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայողին կախված վիճակում հայտնաբերել են հորեղբոր տանը, և որ նա 20 օրվա զինծառայող էր:

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2017թ. օգոստոսի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա Աբաս Սլոյանի դիակը` կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննությամբ պարզվել է, որ Ա.Սլոյանն օգոստոսի 13-ին առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել