Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի Սուպերգավաթի համար Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումից հետո ֆրանսիական ՊՍԺ-ն թվիթերյան իր էջում հրապարակել է բրազիլացի հարձակվող Նեյմարի լուսանկարը:

Դրանում «կապտանռնագույնների» նախկին ֆուտբոլիստը ժպտում է:

25-ամյա Նեյմարը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել օրեր առաջ: ՊՍԺ-ն նրա համար վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել