Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններ են: Ժանդարմերիան Սիրիայի հետ սահմանին գտնվող Իմանլի գյուղում հինգ մահապարտ ահաբեկիչ է ձերբակալել, որոնցից երեքն Ադրբեջանի քաղաքացիներ են: Թուրքերին ցնցել էր այն, որ ձերբակալվածների թվում եղել է նաև երկու կին»,-գրում է կայքը. գրում է Независимая газета-ն:

Կայքը նշում է, որ Ադրբեջանը որպես ԻՊ-ի համար կադրերի աղբյուր հիշատակվել է ամռան վերջին Անվտանգության և տեղեկատվության եվրոպական դեպարտամենտի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովի հանձնակատար Հայսամ Աբու Սաիդի կողից:

«Սիրիայից Եվրոպա ջիհադականների տարանցումը Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր տեղի է ունենում Թուրքիայով:  IHRC-ի զեկույցում հիշատակված Բելգիան արևտյան փորձագետների կողմից ճանաչվում է վայր, որտեղ ահաբեկիչները որջ են դրել: Ադրբեջանցի ահաբեկիչներին հեշտ է ինտեգրվել բելգիացի վայնախներին, քանի որ տիրապետում են ռուսերենիին և « պատմական խորհրդանիշներ» ընդհանրություն ունեն:

Թուրքիան տարվա երկրորդ կեսից սառեցրել է իր երբեմնի ջերմ զգացումներն ադրբեջանցիների հանդեպ: Այս ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն փաստաթուղթ է հրապարակել, որում նշվում է, որ ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, իսկ ևս 1677-ին արգելվել է մուտք գործել Թուրքիա:

Կայքը նշում է, որ Ադրբեջանում  ԻՊ-ի գլխավոր հենակետը համարվում է Սումգայիթը: Նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Սումգայիթում հոգևոր իշխանությունը վերցրել են սալաֆիթները: Ադրբեջանում կա 1 միլիոն սալաֆիթ:

«Ժամանակին Կովկասում սարսափ առաջացնող «Դաղստանի ամիր» Իլգար Մոլաչիևի՝ անցումն Ադրբեջանից Դաղստան, որտեղ  գերատեսչությունը գործողություն էր իրականացնում ահաբեկչի դեմ,  ստիպել է կասկածել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի պրոֆեսիոնալիզմի հարցում: 2015-ին  Մահմուդովը ազավեց պաշտոնից,  գգերատեսչությունը լուծարել են, իսկ աշխատակիցները դատապարտվեցին: Պարզվել է, որ գերատեսչությունը Մահմուդովի ղեկավարության օրոք ձևացրել է, թե աշխատում է և ջիհադականներից կաշառքներ  է ստանալ, ինչի շնորհիվ վերջիններս կարողանում էին Թուրքիայով գնալ Սիրիա ջիհադական դառնալու համար: Բացի այդ, իր պաշտոնը Մահմուդովն օգտագործել է Ադրբեջանի միջազգային բանկից միջոցներ յուրացնելու համար»,-ասվում է հոդվածում:

Ըստ թերթի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայումս ժամանակ չունի սալաֆիթների համար: Երկրում ճգնաժամ է, աճում է սոցիալական դժգոհությունը: Ադրբեջանի միջազգային բանկը, որը համարվում է երկրի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է:

«Մայիսի վերջին մի շարք միջազգային վարկանշային գործակալություններ Ադրբեջանի միջազգային բանկի կառավարման խորհրդին անվստահություն են հայտնել ճգնաժամից բանկը դուրս բերելու կարողության հետ կապված:Հոդվածի սկզբում հիշատակված  Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովը հայտարարել է, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որոնց մեջ է մտնում Ադրբեջանը, կորցրել են իրենց արևմտյան գործընկերների վստահությունն ԻՊ-ի դեմ պայքարում: Հանձնաժողովի հայտարարությունում ասվում էր, որ «անվճարունակ պարտապանները» տնտեսապես սերտ կապված են արաբական երկրների հետ, ինչի պատճառով տեղի է ունենում կարևոր տեղեկությունների գաղտնազերծում, ինչն Ադրբեջանում հակաահաբեկչական գործունեությունն «անարդյունավետ է դարձնում»»- ասվում հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել