Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի հարկային նախարարության աշխատակիցները այսօր առավոտյան ստուգումներ են անցկացրել «Թուրան» անկախ լրատվական գործակալությունում և առգրավել են ֆինանսական փաստաթղթերը:

Նրանք նաև խուզարկել են աշխատակիցների անձնական իրերը:

Հարկային պաշտոնյաները չեն թույլատրել նկարահանել իրենց գործողությունները:

Հարկերից խուսափելու կասկածանքով ստուգումները իշխանությունները սկսել են օգոստոսի 7-ից: Նրանք պնդում են, որ 2014-16 թվականներին «Թուրան»-ը 37 հազար մանաթ (21․5 հազար դոլար) հարկ չի վճարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել