«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ստատուս ա գրել, իբր իր ջանքերի շնորհիվ «վերջապես ՌԴ-ն ճանաչեց նաև ՀՀ վարորդական իրավունքը»:
Շատ լավ է, որ Մարուքյանը բարձրաձայնել ու զբաղվել է այս խնդրով, բայց անհասկանալի է, թե որտեղից Մարուքյանին տեղեկություն, որ խնդիրը լուծվել է: Իմ ունեցած տեղեկություններով՝ իրականում վարչապետերի հավաքի ժամանակ խնդրին ամենևին էլ լուծում չի տրվել, ու դեռ մեծ անորոշություն կա էս հարցում: 
Ուստի հարկ կա մեր վարորդներին տեղեկացնելու, որ հարցը լուծված չէ: Հանկարծ չընկնեն մոլորության մեջ ու ապատեղեկատվության արդյունքում չհայտնվեն վատ դրության մեջ:
Պարզ չէ՞, որ եթե հարցը լուծված լիներ, մեր կառավարությունն արդեն վաղուց սկսած կլիներ PR արշավը: Ավելին, եթե հարցը նույնիսկ լուծված լիներ, Մարուքյան Էդմոնը ո՞նց պետք ա լուծեր: Կարո՞ղ ա Ռուսաստանում ինչ-որ լուրջ պաշտոնի ա, խաբարություն չունենք: 
Մյուս կողմից էլ զավեշտալի ա, որ ԱԺ պատգամավորը երկու պետությունների միջև խնդրի լուծման վերաբերյալ ինֆորմացիա տարածում ա՝ հղում անելով ինչ-որ քաղաքացու նամակի: Ծիծաղելի ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել