Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան երեկ կայացած մարզմանն աշխատել է անհատական ծրագրով,- գրում է «Mundo Deportivo»-ն:

Իսպանացի կիսապաշտպանի հնարավոր վնասվածքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց հնարավոր է, որ ֆուտբոլիստը բաց թողնի Իսպանիայի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ պատասխան հանդիպումը:

«Ռեալի» հետ կայացած առաջին խաղում վերջինս խաղադաշտում անցկացրել է 68 րոպե: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Ռեալի» հետ պատասխան հանդիպում կանցկացնի օգոստոսի 17-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել