Panorama.am-ը գրում է.

Ամերիկահայերը գիտեին, որ իրենք մեծ հաղթանակ են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, երբ  Տեխասը դարձավ ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը: Սակայն նրանք չէին գիտակցում, որ Տեխասի ճանաչումը կործանարար ազդեցություն է ունեցել այդ նահանգում թուրքական համայնքի լոբբիստական ջանքերի վրա:

Turkishnews.com-ում հրապարակված մի հոդվածում դոկտոր Ֆերուհ Դեմիրմենը բացահայտեց հուսահատության այն աստիճանը, որ ինքն ու իր թուրք ընկերները ունեցել են Տեխասում, երբ նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2017 թ. մայիսի 19-ին: Շատ հաճախ չենք հանդիպում թուրք լոբբիստի, որն ընդունում է հայ համայնքի կողմից իրենց ջախջախիչ պարտությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար Դեմիրմենը սկզբում մեղադրում է իր թուրք ընկերներին՝ «թուրքական անտարբերության և պասիվության տարիների համար, համադրված հայկական ագրեսիվությամբ ու արևմտյան նախապաշարմունքներով»: Նա նաև ընդունում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ակտիվությունը՝ «քաղաքային խորհրդարանի հանդիպումներում հայ ակտիվիստների մասնակցությամբ շրջայցեր կազմակերպելու, նահանգի ընտրված պաշտոնատար անձանց հերթով» այցելելու և «Դալասում, Օսթինում և Հյուսթոնում» Հայ Դատի հանձնախմբի մասնաճյուղեր ստեղծելու համար:

Թուրք գործիչը ցեղասպանության բանաձևի հաջողության գործում ընդունում է նաև «Նահանգի ներկայացուցիչ Սքոթ Սանֆորդի աջակցությունը, որը միաժամանակ Տեխասի բապտիստական եկեղեցու հոգևոր հովիվն է:» Իր հոդվածի համար մեծ ծավալի հետազոտություն անելով՝ Դեմիրմենը հիշեցնում է, որ «2016 թ. ապրիլին Դալասի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հանդեսին, ներկայացուցիչ Սանֆորդը արժանացել է «Արդարության պաշտպան» մրցանակի՝ «Հայոց ցեղասպանության մասին իրազեկության բարձրացման գործում իր ունեցած մեծ նվիրումի համար»: Հանդեսի ժամանակ ընթերցվել է հանրապետական սենատոր Թեդ Կրուզի նամակը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, գրում է Դեմիրմենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել