Սերգեյ Շաքարյանց. «Ի՞նչ վտանգների կարող են հանգեցնել Էրդողանի և Աբդուլահ Օջալանի միջև եղած բանակցությունները՝ քաղաքագետի մեկնաբանությամբ»:
«Թուրքիայում հենց հիմա սկսել է մի գործընթաց, որը կարևոր է հենց Հայաստանի համար, և եթե գործընթացը պսակվի հաջողությամբ, ապա վաղը շատ հնարավոր է, որ մենք գործ կունենանք ոչ թե այսօրվա Թուրքիայի հետ, այլ ինչ-որ թուրք-քրդական համադաշնության հետ»,- այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Քաղաքագետի խոսքով` Թուրքիայի վարչապետ Էրդողանը արդեն 4 ամիս է վարում է բանակցություններ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որտեղ Օջալանը գնացել է զիջումների՝ անելով այն, ինչ պահանջել էր Թուրքիայի կառավարությունը, եւ եթե սա պսակվի հաջողությամբ, ապա վաղը մենք գործ կունենանք ոչ թե Թուրքիայի հետ, որտեղ կարելի է պահանջատիրություն ներկայացնել, այլ լրիվ մի նոր պետության հետ, որը կհրաժարվի պատասխանատվությունից. «Պատկերացրեք, որ մեզ սահմանակից է լինելու ոչ թե Թուրքիայի Հանրապետություն, այլ ինչ-որ քրդական ինքնավարություն Թուրքիայի կազմի մեջ:
Սա մեծ սպառնալիք է և՞ մեր պայքարի համար, և՛ ՀՀ քաղաքականության համար»: Ըստ Շաքարյանցի` քրդերի զորամասերը զորամիավորվելու հայատարարություն են արել. «Վաղը, երբ միավորվեն, մենք գործ կունենանք ոչ թե թուրքական բանակի, այլ քրդական բանակի հետ: Ստացվելու է այնպես, որ քրդերը պատասխանատու չեն լինելու այն բանի համար, ինչ եղել է ոչ քրդական տարածքում, իսկ Օսմանյան կայսրությունը չի եղել քրդական պետություն»:
Այս պարագայում քաղաքագետը թուրքական հարցում Հայաստանի համար տեսնում է երկու պատուհան: Առաջին` թուրքերը կփորձեն պահպանել քաոսային վիճակը տարածաշրջանում, որպեսզի երկարաձգեն իրենց ներկա տեսքի պետականության ժամանակը, և կարող են խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, սակայն հիշեցնելով, որ վերաբացված սահմանը կլինի ոչ թե Թուրքիայի, այլ ինչ-որ Քրդստանի հետ. «Քանի որ դու զրկվում ես քո պահանջատիրության սյուներից մեկից` հողը և սեփականությունը, թուրքերը վաղը կապացուցեն, որ այդ ամբողջը քրդերի ձեռքն է, և խոսեք իրենց հետ: Իսկ դու քրդերի հետ խոսել չես կարող, քանի որ քուրդը ասում է, որ այն ժամանակ ինքն էլ քո նման ստրուկ է եղել»:
Երկրորդ, որ ոչինչ էլ կարող է չլինել, սակայն խմորումները կգնան մեծագույն քրդացման, որովհետև քրդական գործոնի շահարկմանն արդեն մասնակից են ե’ւ Ռուսաստանը, ե’ւ Պարսկաստանը: Քաղաքագետը գերապատվությունը տալիս է հարցը սառեցնելուն, հակառակ դեպքում կգնա հարցի քրդացում, որին կմիջամտեն և՛ Պարսկաստանը, և՛ Ռուսաստանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել