Armsport.am-ը գրում է.
 Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ժամանել է Փարիզ` ՊՍԺ-ի հետ բանակցություններ վարելու համար,- տեղեկացնում է «AS»-ը` հղում անելով ֆրանսիական «RTL» ռադիոընկերությանը:

Չիլիացու գործող պայմանագրի ժամկետն «ազնվականների» հետ լրանում է հաջորդ տարի: Սանչեսն արդեն հասցրել է մերժել «Արսենալի»` նոր պայմանագիր կնքելու հետ կապված առաջարկները:

Միաժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել Ալեքսիսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել