Life.panorama.am-ը գրում է.
 Ռուս հայտնի դերասան  Իվան Կրասկոյի և նրանից 60 տարով փոքր կնոջ՝ Նատալյայի փոխհարաբերությունները շատերին են հետաքրքրում: Օրերս ամուսինները մասնակցել են հեռուստաշոուներից մեկին
և անկեղծ պատմել են իրենց փոխհարաբերությունների մասին: Նատալյան պնդել է, որ սիրում է ամուսնուն, անկեղծացել է նաև ինտիմ հարցերի շուրջ:

 Նատալյա Կրասկոն հայտարարել է, որ երբեք չի ամաչել  իրենից 60 տարով մեծ տղամարդու կինը լինելու համար, և եթե Աստված իրենց երեխաներ տա, ինքը ուրախ կլինի, թեպետ այս պահին պատրաստ չէ դրան: Իսկ Իվան Կրասկոն պատմել է, որ իր կինը դաժան մանկություն է ունեցել . ծնվելուց հետո մայրը նրան թողել է հիվանդանոցում, աղջկան դաստիարակել է խորթ մայրը, այդ պատճառով էլ նա շատ պատասխանատու է մոտենում երեխա ունենալու հարցին:

Նատալյային  հարցրել են նաև իրենց  կյանքի մյուս՝ ինտիմ կողմի մասին: Նա չի թաքցրել, որ որոշակի հակվածություն ունի տարեց տղամարդկանց նկատմամբ, նաև ասել է, թե ինչ է սեքսը  իր համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել