Yerkir.am-ը գրում է.
Վ
րաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին, ում զրկել են ուկրաինական քաղաքացիությունից, մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Այդ մասին նա հայտնել է «24 ալիք»-ի եթերում:

Սահակաշվիլին ասել է, որ այլ տեղ բնակության մշտական վայր չունի, իր իրերը, ընկերները, կուսակցությունը Ուկրաինայում են: Նաև հավելել է, որ երկու օրից կհայտնի` երբ կվերադառնա Ուկրաինա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել