Tert.am-ը գրում է.
Բեռլինում անհայտ տղամարդը պղծել է զոհված խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանը: Այս մասին հայտնում է Berliner Morgenpost-ը:

 Հուշարձանը տեղակայված է Բեռլինի կենտրոնում՝ Թիրգարթեն թաղամասի հունիսի 17-ի փողոցում: Սկզբից տղամարդը միզել, այնուհետև թքել է հուշարձանի վրա:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ տղամարդն արտահայտվել է նացիոնալ-սոցիալիզմի օգտին, իսկ ձերբակալության պահին վիրավորանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել