Tert.am-ը գրում է.
 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Tert.am-ի հետ զրույցում, ըստ էության, ո՛չ հերքեց, ՛ոչ հաստատեց տեղեկությունը, որ Արմավիրի մարզպետի նախկին խորհրդականի սպանության վարկածների թվում է նաև այն, որ հայրը դեմ է եղել որդու՝ երիտասարդ կնոջ հետ հարաբերություններին ու նրան ընտանեկան զարդ հանդիսացող  մատանի նվիրելուն, որի պատճառով էլ այդ օրը ծագել է սպանությանը նախորդած վեճը:

Մասնավորապես, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան գյուղում ակտիվ շրջանառվող վերոնշյալ վարկածի (թե Արմավիրի մարզպետի նախկին  խորհրդականի որդին դեպքի օրը ընտանեկան զարդ՝ մատանի է նվիրել ինչ-որ երիտասարդ աղջկա, որի հետ հարաբերություններին հայր դեմ է եղել) հետ կապված Tert.am –ի հարցի, պարզաբանել է. «Քրեական գործով փաստական տվյալներ ձեռք բերվել են կատարված հանցագործության եղանակի և մեղսակից անձի ինքնության վերաբերյալ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև ընտանիքում պարբերաբար առաջացած վեճերի և կիրառված բռնությունների վերաբերյալ: Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ ունի նաև առանձին դեպքերում վիճաբանության շարժառիթների մասին, սակայն, հարգելով վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, դրանց վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվում: Բազմակողմանի քննություն տարվում է, և մի շարք հարցերի պատասխաններ հնարավոր կլինի տրամադրել նախաքննության ավարտին»:

Ի պատասխան հարցի՝ նախաքննությունը սպանության դրդապատճառների մասին ունի մե՞կ, թե՞ մի քանի վարկած, Սոնա Տռուզյանը նկատեց, որ տարվում է բազմակողմանի քննություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել