Tert.am-ը գրում է.

Մինսկի խմբի համանախագահող երկրների առաքելություններից առաջնայինն այն էր, որ նպաստեին կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն, որպեսզի լինի համապարփակ կարգավորում: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում այս մասին ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և ավելացրել, որ այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չկա և չի էլ ակնկալվել ադրբեջանական քաղաքականության պատճառով, հետևաբար, արդեն առաջին պլան է մղվել եռանախագահության երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ, որ իրավիճակն ապակայունանա, թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները:

«Ի դեպ՝ ընդամենը երկու օր առաջ, ամերիկացի համանախագահ Հոգլանդը համապատասխան հայտարարություն արեց հենց այն մասին, որ այսօր առաջնային խնդիրը դա է՝ ընդհուպ թվարկելով, որ պետք է հետ քաշել դիպուկահարներին, պետք է այդ մոնիթորինգի մեխանիզմներն ուժեղացնել, ավելին՝ տեղադրել սարքավորումներ, սա է իրականում մոտեցումը: Այստեղ շատ կարևոր է, որը հատուկ շեշտում է Հոգլանդը, որ չնայած կան խորը հակասություններ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև,  Ղարաբաղի հարցում իրենք միասնական են»,-տեղեկացրել է Շավարշ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել