Իմացա, որ նախկին Կոնգրեսի համակիրը, ով 3-4 տարի զբաղված էր Կոնգրեսին «քննադատելով», այժմ, Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը համեմատելով Կոնգրեսի պայքարի հետ, համոզվել ա, որ Կոնգրեսն էր ճիշտ և հայտարարել ա, որ ինքը կրկին Կոնգրեսի համակիր ա: Այդ մարդու անունը չեմ ուզում շոշափել, քանի որ ասածս ոչ թե այդ մարդու անձի դեմ ա, այլ «երևույթի» կամ «իրավիճակի»:
Ինձ «բախտ» ա վիճակվել երկու, երեք անգամ Ֆեյսբուքում մեկնաբանությունների տեսքով այդ մարդու հետ «վիճել» Կոնգրեսից դուրս գալու նրա «հիմնավորումների» շուրջ: Գլխավոր «հիմնավարումները» հետևյալն էին`
1. Խոսելով 90-ականների «ցուրտ ու մութ» տարիների մասին՝ այդ մարդը ասաց, որ ինքը շատ «վիրավորված» ա, քանի որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ ներողություն չխնդրեց մեր ժողովրդից այդ տարիների համար: Երբ ես զարմացած մեջբերեցի Տեր-Պետրոսյանի կեղմից 2007թ.-ի հրապարակայնորեն հայտարարած ներողամտություն հայցելու տողերը, այդ մարդը ասաց, որ ինքը, բնականաբար, տեղյակ ա այդ «ներողամտությունից», բայց ինքը դա «անկեղծ» չի համարում, և այդ «ներողամտությունը» իրեն չի բավարարում: 
2. Որպես Կոնգրեսից հիասթափվելու պատճառ ասում էր, որ Կոնգրեսը 2008թ.-ի աշնանից գործարքի մեջ ա մտել իշխանությունների հետ, ու դրա վառ ապացույցը էն ա, որ 2008թ.-ի սեպտեմբերին հայտարարված հանրահավաքի օրը մի քանի անգամ փոփոխեցին և նշանակեցին այն օրը, երբ իշխանություններին էր «ձեռնտու»: 
Հանրահավաքի օրը փոփոխվել ա զուտ արտոնված չլինելու հետ: Սկզբում հանրահավաքի օրը հայտարարված էր սեպտեմբերի 12-ին, որը արտոնված չէր, իսկ հետո իշխանությունները արտոնեցին սեպտեմբերի 15-ի հանրահավաքը: Այդ օրերին Կոնգրեսը գրեթե ամեն օրվա համար իրազեկում էր ներկայացնում քաղքապետարան:
3. Կոնգրեսից հիասթափվելու ևս մի պատճառը այդ մարդու համար այն էր, որ Կոնգրեսը, իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելով, 2008թ.-ի հոկտեմբերի հանրահավաքում հայտարարեց, որ հանրահավաքաները երեք ամսով դադարեցվում են, և այդ քայլը այդ մարդը մեկնաբանեց ժողովրդի ընդվզումը նվազեցնելու դեմ կատարված քայլ:
Հանրահավաքաները երեք ամսով դադարեցնելու պատճառը Արցախի հարցն էր, ու Տեր-Պետրոսյանը այդ հանրահավաքում բացատրեց, թե ինչու է նա այդ քայլին դիմում:

Հիմա: Իմ համար ընկալելի և ընդունելի կլիներ նախկին կոնգրեսականի «վերադարձը» այն տրամաբանության սահմաններում, երբ այդ մարդը Կոնգրեսից հեռանար, ասենք, նրա համար, որ Կոնգրեսը «վճռական» գործողություններ չի անում, իսկ հետո, ասենք, ընդուներ իր սխալը ու «վերադառնար»: Բայց ներկայիս իրավիճակը իմ համար ո՛չ ընկալելի ա, ո՛չ էլ ընդունելի: Այդ մարդու կողմից նշված Կոնգրեսից հիասթափվելու «պատճառները» այնպիսի պատճառներ են, որոնք ներկայիս Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի հետ բացարձակապես կապ չունեն, և այդ մարդը չէր կարող իր «սխալները» Րաֆֆու քայլերից հասկանալ:
Իմ համար անհասկանալի ա այդ մարդու թե՛ ի սկզբանե Կոնգրեսի համակիր դառնալը, թե՛ Կոնգրեսից հեռանալը, թե՛ «վերադարձը»:
1. Եթե «ներողամտությունը» այդ մարդը անկեղծ չէր համարում, ու այդ մարդու համար դա մեծ նշանակություն ուներ, ապա ինչպե՞ս այդ մարդը կարող էր ընդհանրապես 2007թ.-ից դառնալ Տեր-Պետրոսյանի համակիր:
2. Եթե այդ մարդը համարում էր, որ Կոնգրեսը գործարքի մեջ ա և «փատեր» էր նշում այդ, իբր կայացած, գործարքի վերաբերյալ, ասում էր՝ Կոնգրեսը նպատակասլաց ճնշում ա ժողովրդի ընդվզումը, ապա էդ ինչպե՞ս ներկայիս Րաֆֆու քայլերով այդ «փաստերն» ու «համոզմունքները» հերքվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել