Panorama.am-ը գրում է.
 Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝  2017թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 93.4 հազար մարդ, որից 60.6 հազարը կանայք են, 21.7 հազարը` երիտասարդ:  Գործակալության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.5%-ով:
 Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 83.7%-ը, կամ 78.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.2%-ով:
 Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 65.8%-ը կամ 51.5 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7%-ը կամ 18.6 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.7% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 50,0% (39.2 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 40.9%-ը /16.0 հազար մարդ/:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել