Tert.am-ը գրում է.
Որևէ զարմանալի բան չկա նրանում, որ բուհերը կրկին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել, քանի որ խոշոր տնտեսվարող սուբյեկտներ են: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում շատ է բարձրաձայնվում հարցը, թե ինչպես է ստացվում, որ որոշ հայտնի գործարարների պատկանող ընկերություններից առաջ 1000 խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում բուհերը՝ չնայած այն փաստին, որ Հանրապետությունում դիմորդների քանակը տարեց տարի նվազում է: 

Ըստ պատգամավորի՝ դիմորդների թվի նվազումը այդ ցուցանիշների վրա դեռևս էական ազդեցություն ունենալ չէր կարող, փոխարենը  վերոնշյալ բուհերում ահռելի ռեսուրսներ կան, ունեն բյուջե, ունեն վճարովի տեղեր, բավականին մեծ մրցույթով, շուկայում պահանջված ֆակուլտետներ, մեծ թվով պրոֆեսորադասախոսական կազմ, որոնց համար համապատասխան հարկային վճարումները ևս արվում են։ 

Հիշեցնենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև մի շարք կրթական կազմակերպություններ, բուհեր: Բուհերի ցուցակում հարկ վճարողներից առաջատարը Մխիթար Հերցու անվան Երևանի պետական բժշկական համալսարանն է, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 53-րդ տեղը՝ 1 մլրդ 192 մլն դրամ ցուցանիշով, երկրորդը՝ Երևանի պետական համալսարանն է, որը բուհերի ցանկում 2-րդն է, իսկ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ԵՊՀ-ն այս տարի 60-րդն է՝ 1 մլրդ 79 մլն դրամ ցուցանիշով։ Բուհերից երրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 126-րդ տեղը՝ 569 մլն դրամ ցուցանիշով։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել