Ժողովրդական ընդվզման այս փուլում Րաֆֆու դերը նույնն է, ինչ օդում փոշեհատիկինը: Նա պետք է դառնա այն խտացման միջուկը, որը դեպի իրեն է ձգում մարդկանց` հավաքում ու սոսնձում նրանց միասնական կամքը: Եվ ուղղորդում այն դեպի փրկություն:
Ես ուղղակի համոզված եմ, որ սահմանադրական կարգի հաստատումը թույլ կտա իրականացնել նոր, արդար ու ժողովրդավարական ընտրություններ, որն էլ կտա այն հարցի պատասխանը, թե ով է առաջնորդելու հայ ժողովրդին առաջիկա տարիներին:
Լավն այն է, որ Րաֆֆին էլ բազմիցս նշել է, որ պատրաստ է նոր ընտրությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել