Tert.am-ը գրում է.

Համաներմամբ վերջերս բանտից ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը սոցիալապես անապահով վիճակում գտնվող ազատամարտիկների աջակցության նպատակով «Արժանապատիվ ազատամարտիկ» անունով հասարակական կազմակերպության միջոցով զորամասերում իրականացնելու է ռազմահայրենասիրական քարոզարշավ, իսկ զորամասերից դուրս՝ քաղաքական: Կազմակերպությունը ստեղծվել էր դեռևս 2013 թ-ին ՝առողջական խնդիրներ ունեցող ազատամարտիկներին աջակցելու համար:

«Ազատամարտիկները Հայաստանում արժանապատիվ չեն ապրում օգնության կարիք ունեն, իշխանությունների համար ամոթ է, որ այսպիսի քայլերի ենք դիմում ազատամարտիկներին օգնելու համար: Ազատամարտիկներից շատերը պարզապես գոյատևում են, իսկ իրենց հիշող չկա: Ազատամարտիկների կեսն առողջական խնդիրներ ունի, պետք է այնպես անել, որ նրանք հետագայում էլ հայրենիքի պաշտպանության հարցերով կարողանան զբաղվեն: Ազատամարտիկները համատարած հիասթափված ու հոգեբանորեն ճնշված են»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել