Tert.am-ը գրում է.
Այս ամառ Ադրբեջանում մանկապղծության` աղմուկ հանած մի շարք դեպքեր են գրանցվել: Ինչպես հայտնում է minval.az-ը, հունիսին Ղարադաղի շրջանի Սախիլ ավանի 73-ամյա բնակիչը ոստիկաններին հայտնել էր, որ բակում խաղացող իր 10-ամյա թոռնուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են իրականացվել: Օրեր անց ոստիկաններին հաջողվել է գտնել և ձերբակալել 1988 թվականին ծնված չարագործին:
 Ավելի վաղ Խոկմալի շրջանում իրավապահները ձերբակալել էին 38-ամյա Իբրահիմ Բուգուրովին, որը տարբեր ժամանակներ 4 մանկահասակ աղջկա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ էր կատարել: 
 Մանկապղծության առնչությամբ քրեական գործ է հարուցվել նաև օգոստոսի 8-ին Սաբայիլի շրջանի դատախազությունում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել