Բաղադրամասեր՝

  • 1 տուփ սերուցքային կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ
  • 500 գրամ կաթնային թխվածքաբլիթ
  • 200 գրամ թթվասեր
  • 250 գրամ արախիս
  • 4 ճաշի գդալ կակաոյի փոշի
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը՝

Կարագը հալեցնել, ավելացնել խտացրած կաթը ու հարել։

Թխվածքաբլիթը մանրացնել։

Ավելացնել ընդհանուր զանգվածին։

Լցնել հարմար ամանի մեջ՝ 3 սմ հաստությամբ։ Վրան լցնել արախիսը։

Շաքարի փոշին, կակաոն, թթվասերը միախառնել։ Դնել կրակին։ 5-7 րոպե եռացնել, վերցնել կրակին, ավելացնել մի փոքր կտոր կարագ։

Լցնել արախիսի շերտի վրա ու դնել սառնարան 2 ժամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել