Գերմանիայի կանցլեր, Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների դաշինքի ղեկավար Անգելա Մերկելի ժողովրդականության վարկանիշը օգոստոսին նվազել է 10 կետով՝ հայտնվելով 59 տոկոսի մակարդակի վրա։ Այս մասին են վկայում ARD հեռուստաալիքի և Welt թերթի պատվերով Infratest Dimap ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները։

Նվազել է նաև դաշնային կառավարության ժողովրդականության վարկանիշը։ Այն ընկել է 7 կետով՝ հասնելով 45 տոկոսի։

Մերկելի գլխավոր մրցակից, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշն այս ամիս ընկել է 4 կետով՝ հասնելով 33 տոկոսի։

Ուղիղ ընտրությունների դեպքում Մերկելի օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 52 տոկոսը, Շուլցի օգտին՝ 30 տոկոսը։ 14 տոկոսը պատասխանել է, որ չէր քվեարկի ոչ մի թեկնածուի օգտին։

ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը մնում է առաջիկա ընտրությունների գլխավոր ուժը, նրա օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածներրի 39 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել