Armenpress-ը գրում է.
Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի համար հաշվարկել Է Պտուղ-բանջարեղենի ազգային միության գլխավոր վերլուծաբան Կիրիլ Լապշինը: Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մոսկվան չվերացնի գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների մատակարարումների առեւտրական սահմանափակումները: «Թուրքիայի (վնասները – խմբ.) մոտենում են արդեն 2 միլիարդ դոլարի, այն ՌԴ Էր արտահանում իր լոլիկի շուրջ 40 տոկոսը, իսկ Ռուսաստանն, իր հերթին, ամբողջ լոլիկի ավելի քան կեսը ներմուծում Էր այնտեղից»,- ասել Է Լապշինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել