Panorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, որի համաձայն՝ հանրապետությունում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ հիշեցնելով, որ մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը:

Նրա խոսքով, 12-ամյա պարտադիր կրթությունը աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, որը Հայաստանում ոչ միայն օրենքի, այլև սահմանադրական պահանջ է:

«Կան երեխաներ, ովքեր ավարտելով 9-ամյա դպրոցը, չեն շարունակում կրթությունը, իսկ սեպտեմբերի 1-ից պետք է պարտադիր հաճախեն կամ ավագ դպրոց, կամ արհեստագործական ուսումնական հաստատություն, կամ էլ միջին մասնագիտական ուսհաստատություն»,-նշեց Արշակյանը:

Նա ընդգծեց, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված. «Օրենքի պահանջ է, որ 2025թ-ը անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման և կարիք կա կրթության առաձնահատուկ պայմանների կրթության իրավունքի իրացման հետ: Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից: Դուրս մնացածների թվում հիմնականում այն երեխաներն են, որոնց վեց տարին լրանալուց ծնողը մտածում է փոքր է ու չի ուղարկում»:

Հանրակրթության վարչության պետը հայտնեց, որ այս ուսումնական տարվանից Լոռու մարզում փորձնական մեկնարկելու է մի ծրագիր, որով կրթությունից դուրս մնացած երեխաները վաղ կհայտնաբերվեն և դպրոց կուղարկեն. «Փորձնական համակարգը Լոռու մարզում է և ամփոփումից հետո 2018-ին ամբողջ հանրապետության տարածքում արդեն կներդրվի»:

Հանդիպմանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն ասաց, որ կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը միայն ԿԳՆ-ի խնդիրը չէ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել