Slaq.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ մինչև 2035 թվական էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր, որով նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք 2035 թ. էներգետիկ զարգացման ծրագրին ե՞րբ ենք անդրադառնում»:

Նախարարն պատասխանեց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով: Հիմնականում դիտողություններն ընդունված են իրենց կողմից:

«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հինադրամ ստեղծենք: Դա հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,- ասաց Աշոտ Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել