Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Պետքարտուղարությունն արտաքսել է 2 կուբացի դիվանագետների՝ Կուբայում վերջերս կատարված մի շարք անբացատրելի միջադեպերից հետո, որոնց հետևանքով ամերիկացի դիվանագետներ են տուժել, հայտնում է USA Today լրատվամիջոցը:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես հայտնել է, որ 2 կուբացիների խնդրել են հեռանալ երկրից այն բանից հետո, երբ Կուբայում ամերիկացիները հայտնել են «տարբեր ֆիզիկական վնասվածքների պատճառ դարձած միջադեպերի» մասին։


Պաշտոնյան չի բացահայտել, թե կոնկրետ ինչպիսի միջադեպերի մասին է խոսքը, բայց հիշեցրել է Կուբային արտասահմանյան դիվանագետներին պաշտպանելու միջազգային պարտավորության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել