Tert.am-ը գրում է.
Մոսկվայի ցանկությունը՝ կրճատել կախվածությունը դոլարից, անիրականալի է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետի գնահատմամբ՝ ռուսական ծրագիրը ոչ միան բարդ է, այլև՝ «ռոմանտիկայի» ոլորտից:
 «ԱՄՆ-ն աշխարհի հզորագույն տնտեսությունն է, բոլոր պետությունները տնտեսական առումով լուրջ կախման մեջ են ԱՄՆ տնտեսությունից, ամերիկյան արժույթից: ԱՄՆ հետ անհամաչափ տնտեսություն ունեցող Ռուսաստանը չի կարող հաղթել այս ճակատամարտում»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ՌԴ նկատմամբ, ռուսական կողմը քննարկում է հնարավոր պատասխանների տարբերակները: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այս համատեքստում ասել էր, որ Ռուսաստանն ակտիվացնում է ներկրումը սեփական արտադրանքով փոխարինելու և ամերիկյան վճարային համակարգերից ու որպես հաշվապահական արժույթ կիրառվող դոլարից կախվածությունը կրճատելու աշխատանքը:

Ստեփան Սաֆարյանն ասաց, որ Ռուսաստանը չի կարող իրականացնել այս ծրագիրը, որովհետև չունի ռեսուրսներ՝ ներկրումը սեփական արտադրանքով փոխարինելու, ինչպես նաև ամերիկյան դոլարից կախվածությունը կրճատելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել