ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։

Ինչպես  տեղեկացրին  ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 29-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող կոշիկի խանութում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչությանԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես էերիտասարդ կինը ինչ-որ իր վերցնում այլ կնոջ պայուսակից: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ ենձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում եննրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններիքննչական  բաժին: Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռնրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել