Երբ լսում ենք սիրո մասին տարածված ու շաբլոն մտքեր, դրանք մեզ անչափ հիմար են թվում։ Բայց եթե Ձեր կողքին կա մեկը, Դուք կզգաք, որ դրանք իսկապես շատ ճիշտ են։

1. Ավելի լավ է սիրել ու կորցնել, քան ընդհանրապես չսիրել

Նույնիսկ եթե հարաբերություններն ավարտվում են՝ Ձեզ անասելի ցավ պատճառելով, դրանք, միևնույն է, չեն կորցնում իրենց արժեքը։ Դուք սովորում եք Ձեր սխալներից, իսկ դա արդեն անչափ արժեքավոր է։

2. Սերը կուրացնում է

Հնարավոր է՝ Դուք մտածեք, որ Դուք ունեք Ձեր իդեալը՝ ֆիզիկական հստակ տվյալներով, բայց երբեմն, երբ Դուք իսկապես սիրահարվում եք, արտաքինը դառնում է երկրորդական, ու Դուք սիրում եք նրա ներքինը։ Սակայն, ցավոք, սա հաճախ նշանակում է նաև չնկատել բնավորության վատ կողմերը։

3. Դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով

Բոլոր տղաները ուզում են որպես կին ունենալ երկրորդ մայրիկի. եթե հոգ տանեք նրա մասին խոհանոցում ու խոհանոցից դուրս, Դուք կդառնաք նրա կյանքի երկրորդ հրեշտակը։ Տղամարդիկ երկու բան հատկապես շատ են սիրում՝ ուտելիք ու գեղեցիկ կին, իսկ երբ դրանք համատեղվում են, նրանք պարզապես խենթանում են։

4. Ես ոչ թե պարզապես սիրահարված եմ, այլ սիրում եմ քեզ

Երբեմն Դուք դեռ հոգ եք տանում նրա մասին, բայց այլևս չկա այն կայծը։ Դա պարզապես նշանակում է, որ այժմ Դուք նրան ուրիշ ձև եք սիրում։

5. Ճիշտ մարդուն Դուք գտնում եք այն ժամանակ, երբ ամենաքիչն եք սպասում նրան

Այո, հենց այդպես է, որ կա։ Նա հայտնվում է այն ժամանակ, երբ Դուք նրան ընդհանրապես չեք սպասում։

6. Բացակայությունը ստիպում է գնահատել

Ճիշտ է, որ երբեմն մենք չենք հասկանում՝ որքան ենք գնահատում մեկին, մինչև չենք կորցնում նրան։ Բացակայությունը կարող է իսկապես օգնել հասկանալ՝ որքան մեծ է Ձեր սերը։

7. Ավելի լավ է լինել երջանիկ, քան ճիշտ

Վեճերի ժամանակ հաղթելու վրա կենտրոնանալու փոխարեն պետք է կենտրոնանալ երջանկության վրա։ Հանուն դրա երբեմն կարելի է ընդունել, որ սխալ եք, նույնիսկ եթե այդպես չէ։

8. Դուք ճանաչում եք նրան առաջին իսկ հայացքից

Երբեմն «սեր առաջին հայացքից»-ը իսկապես պատահում է։ Շատ անգամ կարող եք լսել, որ մարդիկ ասում են, թե առաջին անգամ հանդիպելով իրենց սիրելիին՝ միանգամից հասկացել են, որ նա իրենց կյանքի միակ տղամարդն է (կամ կինը)։

9. Սերն օգնում է հաղթահարել ամեն բան

Նույնիսկ եթե կյանքը լի է բազում խնդիրներով ու դժվարություններով, ունենալը մեկին, ով ամեն պահի Ձեր կողքին է, նրա աջակցությունն զգալը ստիպում է լավատեսորեն տրամադրվել՝ հավատալով, որ ամեն բան կկարգավորվի։

10. Սիրո դեպքում ներողություն խնդրելու կարիք չկա

Երբեք ներողություն չխնդրելը Ձեզ բազում խնդիրների առջև կկանգնեցնի, սակայն երբեմն վեճերից ու կոնֆլիկտներից հետո երկուսդ էլ խաղաղության դրոշակ եք բարձրացնում, ու ներողություն խնդրելու կարիք այլևս չի լինում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել