Խոյ

Խոյը միշտ խաղում է իր կանոններով, այնպես որ, դուք պետք է ձեր բոլոր խաղաքարտերը բացեք հարաբերությունների սկզբում: Եթե դուք կարծում եք, որ Խոյը հավեսը կհանի երկարատև հարաբերությունների պարագայում, ապա չարաչար սխալվում եք: Խոյը վախենում է ոչ թե ազատության կորստից հարաբերությունների արդյունքում, այլ նրանից, որ զուգընկերը չի կարողանա իր հետևից հասնել:

Երկվորյակ

Երկվորյակների ամենադրական կողմերից է նրանց շփվելու հիանալի ունակությունները, սակայն նրանք ունակ չեն առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու: Երբը հարցը հասնում է երկարատև հարաբերություններին և պատասխանատվությանը, նրանց անհամարձակությունը կարող է ամեն բան փչացնել: Երբ նրանք զգում են, որ ինչ-որ մեկը նրանց շատ մոտ է դարձել, կարող են միանգամից խզել հարաբերությունները՝ առանց անգամ գիտակցելու, թե ինչ կատարվեց: Պատասխանատվությունը նրանց մեծագույն վախն է:

Աղեղնավոր

Աղեղնավորը երջանիկ է, երբ ուրախ ժամանակ է անցկացնում միայնակ կամ ընկերների հետ: Երբ հարաբերություները լրջանում են, նա կարող է սկսել իրեն հեռու պահել: Ավելի լավ է նրան ընտրության առաջ չկանգնեցնել, քանի դեռ նա հստակ չի կողմնորոշվել, այլապես դուք նրան ընդմիշտ կկորցնեք: Նա կարող է իրեն բավականին լավ զգալ երկարատև հարաբերություններում, մինչև որ չսկսի գիտակցել, որ դրանք երկարատև են և սկսի անհանգստանալ իր ազատության մասին:

Ջրհոս

Ջրհոսը հարաբերություններում իրեն լավագույնս դրսևորում է այն պարագայում, երբ կա շատ ամուր կապ և իսկական ընկերություն: Գրեթե անհնար է հասկանալ՝ ինչ է նա մտածում կամ էլ ինչ սպասել նրանից: Երբ հարցը հասնում է հավատարմությանն ու վստահությանը, Ջրհոսն ամենաչնչին բանից կարող է սկսել ձեզ կասկածել և չվստահել: Կապ չունի՝ դուք միասին եք եղել 6 ամիս, թե 6 տարի, ամեն բան կարող է փոխվել և փլուզվել 1 վայրկյանում, եթե դուք Ջրհոսի հետ եք: Եթե դուք թույլ չտաք նրան լինել որոշողի դերում, ապա շանս չունեք նրա հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել