Մեքսիկայի Յուկատան նահանգի մայրաքաղաք Մերիդայում Մարգարիտա Սուարես անունով մի կին էր ապրում։ Նրան բոլորն էին ճանաչում, հարգում ու սիրում․ նա կերակրում էր բոլոր անտուն շներին ու կատուներին։ Տնից դուրս գալիս Մարգարիտան միշտ իր մոտ ուտելիքով լի տոպրակ էր վերցնում, որպեսզի փողոցում հանդիպող սոված կենդանիներին ուտելիք տա։

Վերջերս Մարգարիտա Սուարեսը մահացավ։ Նրա բոլոր բարեկամներն ապշել էին, երբ տեսան, թե հոգեհանգստին, բացի իրենց ծանոթներից, էլ ովքեր են եկել։ Իրենց միակ կերակրողին վերջին հրաժեշտ տալու էին եկել մի քանի անտուն շներ, ովքեր մինչ հուղարկավորությունը չհեռացան Մարգարիտայի անշնչացած մարմնի կողքից։

Margarita Suarez

«Հուզիչ է տեսնել, որ նրանք անգամ այս դեպքում մորս կողքին են»,- նշել է Մարգարտայի դուստրը՝ Պատրիսիա Ուռուտիան։

Ըստ նրա՝ կենդանիներն իրենց հարգանքի տուրքն էին մատուցում իր մորը։ Սա ևս մի ապացույց է, որ շները չափից դուրս բարի կենդանիներ են։ Նրանից շատ բան կարելի է սովորել՝ սեր, հարգանք, հավատարմություն, բարություն․․․

Stray Dogs At Funeral 2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել