Bravo.am-ը գրում է.

2017-ը Ալեքսանդր Բաբասյանի համար բուռն աշխատանքային է` նկարահանումներ մի շարք հեռուստանախագծերում, սերիալներում, ֆիլմերում եւ, իհարկե, ընտանեկան բիզնես:

Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը

Հագեցած աշխատանքային առօրյայից հետո դերասանն ընտանիքի հետ ամառային հանգիստը վայելում է Շվեդիայում:
 
«Ամառային հանգիստն առհասարակ սիրում եմ արտասահմանում անցկացնել: Հայաստանի գրեթե բոլոր վայրերում արդեն եղել եմ: Ինչո՞ւ արտասահման։ Քանի որ նախընտրում եմ լանդշաֆտային, կլիմայական փոփոխություն: Ուրիշ երկիր, ուրիշ մարդիկ, ուրիշ օդ: Աշխարհում ցանկացած երկիր կարող եմ մեկնել հանգստի: Այս պարագայում ընկերներիս հրավերով եմ մեկնել Շվեդիա։ Իմ ընկեր Ալիկին եւ նրա ընտանիքին շատ էի կարոտել: Ցանկանում էի նրանց հետ անցկացնել հանգիստս: Այստեղ հով է, եւ միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում»,- BRAVO.am-ին ասել է դերասանն ու հավելել, որ հանգստի այս տարբերակն ի սկզբանե էր որոշված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել