Վտարանդի հայ գրողների միության համահիմնադիր Ալեքսանդր Վարպետյանին երկու օր է գերության մեջ է պահում ԿԳԲ-ն, Երևանի Զվարթնոց օդանավակայանի մեկուսարանում: Թշնամիներին չենք դատապարտում. վաղուց հայտարարել ենք, որ մտադիր ենք ոչնչացնել նրանց, հավատարիմ ենք մեր հայտարարությանը: Դատապարտում ենք դեռ լռություն պահպանող մեր հայրենակիցներին: Ալեքսանդր Վարպետյանի ճակատագիրը համայն հայության խնդիրն է, ոչ իր, ոչ իր համակիրների, ընթերցողների։ Այդ պատճառով զերծ ենք մնում այս հայտարարությունում նրա արժանիքները, ներդրումն ու ավանդը թվելուց: Հայքում գտնվելու, ապրելու, կերտելու իրավունքը յուրաքանչյուր հայինն է՝ անկախ արժանիքից, ներդրումից, ավանդից, ծննդավայրից կամ ապրելավայրից: Ալեքսանդր Վարպետյանը Երևանում ապրել է իր գիտակցական ամբողջ կյանքը, ունի տուն, զավակներ, թոռներ: Ալեքսանդր Վարպետյանին տուն չթողնելը հենց հիմա կդառնա համայն հայության պատմական հերթական խայտառակությունը, իսկ որ դա հենց այդպես լինի, խիստ կհետևեն բոլոր վտարանդի գրողներն ու լրագրողները:
Վտարանդի հայ գրողների միություն:
2012/ 04/ 06
http://www.facebook.com/vahe.avetian/posts/10201044431135152