Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը զարմանում է՝ ի՞նչ «կռվաններ են» բերում այն քաղաքական գործիչները, որոնք ցանկանում են ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսել: Նա Tert.am-ի հետ զրույցում հարց բարձրացրեց, թե ինչ նկատի ունեն որոշ քաղաքական գործիչներ՝ ասելով, որ ԵԱՏՄ-ի հետ մեր համագործակցությունը արդյունքներ չի տալիս:

«Կառավարության ղեկավարի գործն է, նա պետք է ցույց տա, թե ինչքան է աճել Հայաստանը տնտեսապես ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, որ պարզ լինի, թե ինչ դինամիկա կա: Ես իհարկե, ելնում եմ այն հասարակ մտքից, որ  հայկական ապրանքներին շուկա է պետք, և Եվրասիական տնտեսական միության շուկան շատ հարմար է հայաստանյան և՛ գյուղատնտեսական, և՛ այլ ապրանքների համար»,- ասաց նա՝ նշելով, որ փոխանակ  քննարկվի, թե ինչպես պետք է զարգացնել տնտեսական այս կամ այն ուղղությունը, որը կունենա մրցակցային ավելի մեծ հնարավորություններ ԵԱՏՄ-ի շուկայում, որոշ քաղաքական ուժեր «ապուշ-ապուշ» առաջարկություններով են հանդես գալիս:

Անդրանիկ Միհրանյանի խոսքով՝ մարդիկ, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դիմում են «դեմագոգիայի», «պրովոկացիայի», որի միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց վրա: «Դրանք անիմաստ քննարկումներ են և ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունն են շեղում,- ասաց նա՝ հավելելով, որ այդ հայտարարություններն ու առաջարկությունները անէական են, դրանց հիմքում նյութ չկա,- եթե գոնե առաջարկ լիներ, թե որ կողմ պետք է գնալ, որ ուղիով զարգանալ, կարելի կլիներ ասել, որ դրանք լուրջ քաղաքական ուժեր են և փորձում են Հայաստանին սխալ ճանապարհից հետ կանգնեցնել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել