1 լիտր մածուն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • 1 լիտր կաթ (մի փոքր քիչ)
  • 1 ճաշի գդալ մածուն

Որքան յուղալի լինեն կաթն ու թթվասերը, այնքան յուղալի ու համեղ կլինի մածունը: Կարևորը՝ դրանք լինեն բնական, առանց հավելումների:

Կաթը եռացնել, լցնել լիտրանոց տարայի մեջ, թողնել, որ գոլանա:

Գոլանալու չափը որոշում ենք ճկույթի միջոցով, ինչպես տատիկները. եթե ճկույթի ծայրը կաթի մեջ մտցնելիս չի այրվում, ապա կաթը պատրաստ է, և կարելի է ավելացնել թթվասերը կամ մածունը, որը ցանկալի է՝ լինի սենյակային ջերմաստիճանի:

Պետք է ապահովել 40-42 աստիճան ջերմություն 6-8 ժամ, որպեսզի մածունը վերջնական տեսքի գա: Ամենահին և ավանդական եղանակը ստեղծել ջերմային բաղնիք` սրբիչով փաթափել և թողնել: Սա հարմար է շոգ եղանակին:

Հետո դնում ենք սառնարան և սպասում, մինչև կսառչի:

Ժողովրդի մեջ ընդունված է, որ մածուն պատրաստելիս չպետք է խոսել և մերանը լցնելուց հետո չպետք է այն տեղաշարժել: Հավատալ, թե ոչ, որոշեք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել