Shamshyan.com-ը գրում է.

Օգոստոսի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 13 հասցեում գտնվող «դեղագործական գործարանի» մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 15 շենքի մոտակայքում՝ մոտ՝ 200 քմ, Դավթաշեն վարչական շրջանի N զորամասի հարակից տարածքում` մոտ 600 քմ, Կենտրոնական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ՝ 300 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում` մոտ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 4000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Աղբյուրակի ամառանոցների դիմացի սարում՝ մոտ 4000 քմ, Նոր Գեղի գյուղի վերջնամասում՝ մոտ 50 հա, Բալահովիտ գյուղի գերեզմանատան տարածքում՝ մոտ 800 քմ, Նուռնուս գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Եղվարդ քաղաքի վերջնամասում՝ մոտ 3 հա, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի սկզբնամասում՝ մոտ 4000 քմ, Բերդավան գյուղի հրաձգարանի մոտակայքում՝ մոտ 11 հա, Կողբ գյուղում՝ մոտ 1600 քմ, Սարիգյուղ գյուղի հանդամասում՝ մոտ 3 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Եղեգ գյուղի գերազմանատան մոտակայքում՝ մոտ 11 հա, Գորիս քաղաքի «Լաստի Խութ» կոչվող տարածքում՝ 3.5 հա, Վաղատուր գյուղում՝ մոտ 50 հա, Ճակատեն գյուղում՝ եկեղեցու մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի մոտակայքում՝ մոտ 1.5 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել