«Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռ Նաիլ Ալահվերդիևը ձերբակալվել է՝ կապված Բաքվում տեղի ունեցած ավտովթարի հետ, որը երկու մարդու կյանք է խլել։ Այս մասին ասվում է Գլխավոր դատախազության և ՆԳՆ համատեղ հայտարարությունում»,- փոխանցում է RIA Novosti-ն։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ի երեկոյան։ Երիտասարդն իր վարած Mercedes Gelandewagen-ով դարձել է ՃՏՊ մասնակից, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ը վնասվածքներ են ստացել։ Դեպքը սոցցանցերում բուռն արձագանք էր առաջացրել, քանի որ վարորդը փոխվարչապետի թոռն է։ Հասանովը հրաժարվել էր մեկնաբանել տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ «իրավական պետությունում պատասխանատվությունը կրում է անհատական բնույթ»։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել