Գաղտնիք չէ, որ Ֆեյսբուքն ահռելի քանակությամբ տվյալներ է հավաքում իր օգտատերերի մասին՝ ներառյալ հեռացված կամ չհրատարակված պոստերը։ Սակայն, պարզվում է, ընկերությունը ևս մեկ բան է անում. այն հետևում է նաև նրանց, ովքեր չեն օգտվում իրենց ծառայություններից և նույնիսկ սեփական էջ չունեն։
BlogNews-ը պարզել է, թե ինչի համար է դա արվում, և ինչպես պաշտպանվել ավելորդ հսկողությունից։
Այս հսկողությունն առաջին հերթին անհրաժեշտ է արդյունավետ գովազդային քարոզարշավներ ստեղծելու համար։ Հենց դրա շնորհիվ է հնարավոր կոնկրետ ապրանքներն առաջարկել այն մարդկանց, ովքեր առավել մեծ հավանականությամբ կգնեն այն։
Շատ ավելին, քան դուք կարող եք պատկերացնել։ Նրանք գիտեն Ձեր հասցեն, հեռախոսահամարը, կրթության մակարդակը, եկամուտների մոտավոր չափը, տան չափը և շատ ու շատ այլ բաներ։ Այդ ամենն օգտագործվում է առավելագույն շահույթ ստանալու համար։
Այո՛, դա հնարավոր է։ Պարզվում է, որ Ֆեյսբուքն օգտագործում է մեր բրաուզերի cookie տեսակի ֆայլերը և հետևում է մեր ողջ գործունեությանը։ Իսկ դա էլ հնարավոր է լինում անել այն բանից հետո, երբ մենք որևէ կերպ առնչվում ենք Ֆեյսբուքի սերվերների հետ. այդպիսի առնչություններից է որևէ բիզնես էջ մտնելը, ինչն անելու համար պետք չէ սեփական էջն ունենալ։
Սմարթֆոնների դեպքում արեք հետևյալը․
Համակարգչային բրազուերում նույնպես կարելի է արգելափակել հսկողությունը