Ցելյուլիտը բոլոր աղջիկների և կանանց ահ ու սարսափն է: Այն բնական և անխուսափելի երևույթ է, սակայն կարելի է այնպես անել, որ այն գրեթե անտեսանելի լինի:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 սովորություն, որոնք ունեն գեղեցիկ և հարթ մաշկով աղջիկները:

Ճիշտ սնվել

Կա մի տարածված միֆ, համաձայն որի՝ եթե նիհարես, ցելյուլիտը կանհետանա: Դա այդպես չէ: Ցելյուլիտի հետ պայքարը սկսվում է ճիշտ սնվելուց: Սննդակարգում պետք է լինեն՝

  • Սպիտակուցներ (միս, ընկուզեղեն)

  • Լեցիտին (ձու, լոլիկ)

  • Ճարպաթթուներ (ձուկ, ձիթապտուղ)

  • Ճարպեր այրող մրգեր և բանջարեղեն (թուրինջ)

Ջուր

Կազմվածքի համար լավագույն  ըմպելիքը մաքուր ջուրն է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 1,5-2լ ջուր խմել՝ այլ ըմպելիքները չհաշված:

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ձեզ կօգնի այրել ավելորդ ճարպերը և ձգել մաշկը: Շատ էֆեկտիվ են կքանիստները, ցատկապարանով ցատկերը, ինչպես նաև վազքը:

Մերսում

Արդյունավետ է ինչպես ինքնամերսումը՝ հատուկ գործքիներով, այնպես էլ պրոֆեսիոնալ մարսողական ծառայությունները: Պրոֆեսիոնալ մերսումը քայքայում է մաշկի տակ կուտակված ճարպային շերտերը և բարելավում է նյութափոխանակությունը: Էֆեկտիվ է նաև եթերային յուղերով մերսումը:

Սկրաբներ

Հակացելյուլիտային քսուքները ցանկալի արդյունքի չեն բերում, իսկ այ սկրաբները բարելավում են արյան շրջանառությունն  ու նյութափոխանակությունը:

Կոնտրաստային լոգանք

Կոնտրաստային լոգանքը բարելավում է արյան շրջանառությունը և խթանում նյութափոխանակությունը:

Սաունա

Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ մաշկը դառնում է հարթ և ձիգ, վերականգնվում է էլաստիկությունը: Շաբաթական ընդամենը մեկ այցելությունը սաունա հարթեցնում է մաշկի տակ գտնվող ճարպային շերտը: Արդյունավետ են նաև տարատեսակ յուղերով և բուժիչ ցեխերով փաթաթումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել